Բավ է պառակտվել
30-09-2022 15:59

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ինքնիշխան տարածքը վերականգնելու հրամանի մասին ԳՇ պետի տեղակալի խոսքերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման։

«ԳՇ պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։ Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա», – ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանն ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Թորոսյանն առաջարկել է որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ չփնտրել։

«ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը», – նշել է մամուլի քարտուղարը: