Բավ է պառակտվել
25-03-2023 21:54

Ադրբեջանը բարձունք է գրավել և դիրքի ինժեներական աշխատանքներ սկսել. պահանջվել է ելման դիրքեր վերադառնալ. ՌԴ ՊՆ

«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել 2054.0 բարձունք (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներական սարքավորում»,- ասված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի 2023թ․ մարտի 25-ի տեղեկատվական տեղեկագրում։
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն։ Ադրբեջանական կողմը տեղեկացվել է պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Հրադադարի ռեժիմի մեկ խախտում արձանագրվել է նաև Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այս փաստը։