Բավ է պառակտվել
21-03-2015 14:53

ՌԴ ՊՆ օտարերկրյա կցորդներին իր գաղտնի օբյեկտը կցուցադրի

Չնայած նրան, որ Արևմտքի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում դադարեցվել է, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 102 զինվորական կցորդ է հրավիրել, ովքեր առաջին անգամ այցելել են ռազմական գերատեսչության ամենաժամանակակից գաղտնի օբյեկտը: «Չնայած նրան, որ մենք դադարեցրել ենք արևմտյան երկրների հետ համագործակցությունը ռազմական ոլորտում, մենք գործում ենք գերթափանցիկության և վստահության ոգով՝ մեր դռները բացելով բացառապես բոլոր պետությունների զինվորական կցորդների համար», - հայտարարեց ՌԴ ՊՆ փոխնախարար Անատոլի Անտոնովը ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Ավելի վաղ Անտոնովը հայտնել էր, որ զինվորական կցորդներին կենտրոն կհրավիրեն ՌԴ Զինված ուժերում երկուշաբթի սկսված մարտունակության անսպասելի ստուգման մանրամասների մասին պատմելու համար: