Բավ է պառակտվել
14-01-2023 16:11

Աշխարհը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հակառակ դեպքում Լաչինի միջանցքի շրջափակումը կավարտվի հումանիտար աղետով. շվեդ պատգամավոր

Համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, - գրել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը «Թվիթեր»-ում:

«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որը միակ ցամաքային կապն է դեպի արտաքին աշխարհ՝ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու համար: Հակառակ դեպքում, սա կավարտվի որպես հսկայական հումանիտար աղետ»,- գրել է Սյոդերը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Արցախի շրջափակման 24-րդ օրը. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալները
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծել
Հայաստանի ԱԽ քարտուղարը Շվեդիայի պաշտոնյաներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամը
Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների համակարգված քաղաքականության մաս է. Փաշինյան