Բավ է պառակտվել
24-02-2022 13:59

Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում․ ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Ուկրաինայի խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում. ռուսական զորքերը չեն կրակում քաղաքների, այլ միայն ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

- Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները (ՈւԶՈւ) շարունակում են գնդակոծել Դոնբասի խաղաղ քաղաքները։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

Ռուսաստանի զինված ուժերի կողմից կրակային աջակցությունն իրականացվում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զինված ուժերին :

Ուկրաինական բանակի պաշտպանությունը ճեղքված է։

Ուկրաինացի սահմանապահները դիմադրություն չեն ցույց տվել, բազմաթիվ զինծառայողներ լքել են դիրքերը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշում է կայացրել։ Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ Մոսկվայի ծրագրերում ներառված չէ ուկրաինական տարածքների օկուպացիան։