Բավ է պառակտվել
23-12-2022 18:59

«Ռուս խաղաղապահներն աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ». Լավրովը համաձայն չէ նրանց հասցեին հնչեցրած կշտամբանքների հետ

Ռուս խաղաղապահներն ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Իհարկե, մենք դիտարկել ենք այն իրավիճակը, որն այժմ մեծագույն հետաքրքրություն է ներկայացնում՝ իրավիճակի սրումը Լաչինի միջանցքում: Մենք հաստատեցինք, որ ռուս խաղաղապահները բառացիորեն ամենժամյա աշխատում են՝ համապատասխան կողմերի հետ շփումներում իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է նա հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եվ մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվեն տրանսպորտային կապերը և լուծվեն հանքաքարի հանքավայրերի շահագործման հետ կապված տարաձայնությունները, թեման հին է, ժառանգություն է ստացել Խորհրդային Միությունից, և, իհարկե, անհրաժեշտ է. որքան հնարավոր է շուտ թուլացնել լարվածությունը»,- հավելել է Լավրովը։ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին հնչեցրած կշտամբանքներն անհիմն են, նշել է նախարարը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին ասել էր, որ Ադրբեջանը և Ռուսաստանը (Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախումբը) չեն կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված իրենց պարտավորությունները։

Ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է. Լավրով
Ռուս խաղաղապահներն տոնական օրերին ապահովում են Լաչինի միջանցքի անվտանգության
Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին մուտք գործել Արցախ
Ի՞նչ է լինելու ռուս խաղաղապահների հետ Ղարաբաղում. մեկնաբանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը