Բավ է պառակտվել
17-03-2023 16:35

Միրզոյանն ու Լավրովը կքննարկեն Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու հարցը

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը կքննարկեն Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու հարցը, ասել է ուրբաթ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում Հովհաննիսյանը, մասնավորապես, անդրադարձել է մարտի 20-ին Միրզոյանի Մոսկվա կատարելիք այցին։

«Ռուսաստանի դեպքում տեղյակ ենք, որ զգայուն վերաբերմունք կա ԵՄ առաքելության տեղակայման շուրջ։ Ուստի, այդ հարցը քննարկում ենք գործընկերների հետ»,- ասել է Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԱԳՆ 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։

Միրզոյան-Լավրով հանդիպման մասին

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ մարտի 20-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Բանակցությունների օրակարգում տարածաշրջանային խնդիրներն են։ Մասնավորապես Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։

ԵՄ առաքելության մասին

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA) մեկնարկել է այս տարվա փետրվարի 20-ին Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում և ունի երկամյա մանդատ։ EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը մոտ 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ։

ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված է Եղեգնաձորում (ՀՀ Վայոց ձորի մարզ): Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացումն է, վստահությոն և մարդկանց անվտանգության ձևավորումը հակամարտությունից տուժած շրջաններում և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր պայմանների ապահովումը։

Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագիրը (տեսանյութ)
Միրզոյանը և Կլաարը քննարկել են ղարաբաղյան կարգավորումը, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը և ԵՄ առաքելությունը
Հայաստանի ԱԳՆ-ում քննարկվել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը
Իրանը խնդիր չի տեսնում Հայաստանում ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայելու հարցում
Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Փաշինյանի Ռուսաստան այցի նախապատրատման հարցեր