Բավ է պառակտվել
18-05-2022 19:18

Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ։

Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Կոպաչը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման նպատակով ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները և աջակցություն հայտնել դրանց, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։


Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցության առաջմղման առումով․ փետրվարին Երևանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովների նիստերը, ապրիլի վերջին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, իսկ մայիսի 18-ին նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման վերաբերյալ։

«Հայկական կողմը ընդգծել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում։

Այս համատեքստում Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի համար կարևոր նշանակություն այս հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերի և զեկույցների ընդունման միջոցով Եվրախորհրդարանի արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպումներ է անցկացրել Եվրոպական խորհրդարանի այլ պատգամավորների հետ, որոնց թվում էին Անդրեյ Կովաչևը և Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

Միրզոյանը Կաստալդոյին է շնորհել ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալ՝ Հայաստանի ու Եվրամիության միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրման համար։

Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան և Հայաստան, օրակարգում ԵՄ-ի հետ հարաբերությունների քննարկումն է
Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագիրը (տեսանյութ)
Հայստանի խորհրդարանը երկրորդ անգամ կքննարկի վարչապետի ընտրության հարցը
Հայաստանի խորհրդարանը փակ քննարկում կանցկացնի Գորիսում տեղակայված ադրբեջանական հենակետի հարցի շուրջ
Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթղթի հարցով