Բավ է պառակտվել
13-05-2022 14:05

Միրզոյանը հույս է հայտնել, որ ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների մայիսի 12-ին կայացած եռակողմ հանդիպմանը, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը։

Միրզոյանը հույս է հայտնել, որ այն քայլ կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Նա վերահաստատել է ՀՀ հանձնառությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։

Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ և այս առումով կարևորել խաղաղ գործընթացի առաջմղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման հնարավորություններին: Քննարկվել են կազմակերպության գործունեության հետագա ուղղությունները։