Բավ է պառակտվել
24-03-2023 19:01

Միրզոյանը հայտնել է, որ Բաքուն մերժել է ղարաբաղյան հարցի լուծման ռուսական տարբերակը

Ադրբեջանը երժել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակն, ասել է ուրբաթ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այն պնդումները, թե Ռուսաստանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային, իսկ Արևմուտքը՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Իրավիճակը հետևյալն է․ ռուսական տարբերակը, որը նախատեսում է կարգավիճակի հարցի հետաձգում, ինչ-որ պահի քննարկվել է, սակայն Բաքուն մերժել է»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

Նրա խոսքով, ներկայումս կողմերը բանակցում են մի տարբերակի շուրջ, որը ենթադրում է ենթադրում է Լեռնային Ղարաբաղին իրավունքների և անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում։ Ինչպես նշել է Միրզոյանը, այդ մեխանիզմների ներդրումը պետք է տեղի ունենա Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության միջոցով։

Միաժամանակ, նախարարը մատնանշել է, որ Ղարաբաղի հարցի լուծման «արևմտյան տարբերակ» գոյություն չունի։ «Ըստ էության, խոսքը հայ-ադրբեջանական տարբերակի մասին է։ Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որոշակի համաձայնագիր, որին մենք համաձայնություն տվել ենք, ադրբեջանական կողմը՝ ոչ»,- պարզաբանել է Միրզոյանը։