Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը սահմանին։
«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր կայացած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակ ապահովելու ուղիների քննարկումն առաջ մղելու նպատակով»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Միշելը նշել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո «շոշափելի առաջընթացը»։
Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աշխատելու սահմանների սահմանազատման և այլ համապատասխան հարցերի շուրջ, ներառյալ սահմանների անվտանգությունը։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։