Telegram @gishernews
14-08-2020 15:42

Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր․ Աշոտյան

 

Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր, քանզի հաջողության պատմությունների քո բոլոր թվարկումները՝ ԵԱՏՄ, ԵՄ-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-Իրան, մեր թողած ժառանգությունն են, որ դու մսխում ու մսխում ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլի՝ BBC-ին տրված հարցազրույցից երկար-բարակ չեմ գրի։ Երեք կարեւոր դիտարկում։

1. Երբ դու անուղղելի պոպուլիստ ես ու երկրի ներսում դա մի ձեւ դեռ աշխատում է, դրսի համար ուրիշ բան մտածիր։ Որովհետեւ միջազգային հարթակներում պոպուլիզմդ վերածվում է ինֆանտիլիզմի։

2. Արցախյան բանակցային գործընթացում ինչու՞ Դուշանբեով վարի տվեցիր Վիեննա-Սանկտ Պետերբուրգը, եթե 2 տարի անց պիտի փորձես անել այն, ինչ մենք արդեն արել էինք։

3. Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր, քանզի հաջողության պատմությունների քո բոլոր թվարկումները՝ ԵԱՏՄ, ԵՄ-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-Իրան, մեր թողած ժառանգությունն են, որ դու մսխում ու մսխում ես»,-գրել է Աշոտյանը։

“Միացու՛մ, Արցախը Հայաստանն է, և վերջ”․ Փաշինյան
Արցախյան հարցի որևէ լուծում չի կարող կիրառվել, եթե այն անընդունելի է Հայաստանի և Արցախի համար
Մարուքյանն ու Փաշինյանն ԱԺ-ում առանձնազրույց են ունեցել
«Եթե վարչապետին թվում է, որ «ՍՈՐՈՍ օտարերկյա լեգիոնով» կարողանալու են իրենց վրայից Արցախի թեման շեղել, հիասթափեցնեմ». Աշոտյան
Արցախյան հարցից մինչև ասֆալտին փռելու պրոցես․ ԱԺ-ի հարց ու պատասխանի ժամանակ