Բավ է պառակտվել
06-05-2022 11:24

Միսիսիպին՝ ԱՄՆ նահանգներից վերջինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Միսիսիպին դարձել է ԱՄՆ 50-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, հայտնում Ամերկայի Հայ Դատի հանձնախումբը։

Նշվում է նաև, որ նահանգապետ Թեյթ Ռիվզն ապրիլը հայտարարել է Ցեղասպանության իրազեկման և կանխարգելման ամիս։

Հայոց ցեղասպանության մասին

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։