Բավ է պառակտվել
19-09-2022 21:05

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դեէսկալացիայի առաջարկներ է մշակել

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամլո ծառայությունից։

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում է առաջապահ խումբը, նախարարին տեղեկացրել է ՀՀ պաշտպանություն Սուրեն Պապիկյանին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների առաջարկների մասին»,- ասել են մամլո ծառայությունից։ «Կայացել է մտքերի անկեղծ և կառուցողական փոխանակում։ Մշակված առաջարկներն ուղղված են ստեղծված լարվածության թուլացմանը»։

Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը մեկնել է Մոսկվա, հավելել են Միացյալ շտաբից։

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 13-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ նիստում որոշում է կայացվել Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ։ Բացի այդ, նիստում որոշվել է Քարտուղարության աշխատակազմից և Միացյալ շտաբի զինվորականներից աշխատանքային խումբ ստեղծել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիտորինգի նպատակով։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15-ին։