Բավ է պառակտվել
16-02-2019 18:27

Մնացականյանը և Լավրովը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը (տեսանյութ)

Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

“Հայ-ռուսական հարաբերություններին բնորոշ բարեկամական մթնոլորտում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր, Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է Մինսկի խմբի համանախագահների ջանքերի կարևորությունը”, - ասվել է հաղորդագրությունում: