Բավ է պառակտվել
23-05-2016 12:27

Հունաստանի ՊՆ. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսորում են»: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հույն նախարարին ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նա խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա համոզմամբ, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

Շարմազանովը նաև նշել է, որ Թուրքիան իրական սպառնալիք է տարածաշրջանի համար:
«Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ 23 տարի ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը, ավելացնելով, որ Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին Թուրքիան միակ երկիրն էր, որն բացեիբաց սատարում էր Ադրբեջանին:

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա անընդունելի է համարել հիմնախնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ:

Պանոս Կամենոսն իր հերթին կարորել է հայ-հունական եղբայրական հարաբերությունների ամրապնդումն ու սերտացումը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ նախորդ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունած Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ: