Բավ է պառակտվել
23-09-2016 12:29

ԵՄ-ն լիակատար աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Մոգերինի

Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է կյանքի կոչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից նախաձեռնված Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին, սեպտեմբերի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 71-րդ նստաշրջանի շրջանակներում ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից նախաձեռնված Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ֆեդերիկա Մոգերինին, իր հերթին, վերահաստատել է Եվրոպական միության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։