Բավ է պառակտվել
21-06-2019 15:13

“Իմ քայլը” խմբակցությունը ներկայացրել է Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուին

“Իմ քայլը” խորհրդարանական խմբակցությունը ներկայացրել է Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի իր թեկնածուին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մի շարք անդամների հրաժարականից հետո կառույցում 9 անդամից մնացել է 4-ը։ Հունիսի 20-ին խորհրդարանը Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին։

“Իմ քայլը” խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ուրբաթ օրը նշել է, որ խմբակցությունն առաջարկում է արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին որպես Գերագույն դատական խորհրդի անդամի թեկնածու:

“Ընտրությունը հեշտ չէր, մենք խնդիր էինք դրել ընտրել պրոֆեսիոնալ, անաչառ և դատական համակարգում բարեփոխումների պատրաստ թեկնածուներ: Վիգեն Քոչարյանը համապատասխանում է մեր ներկայացրած չափանիշներին”, - ասել է Մակունցը:

Նա տեղեկացրել է, որ 47-ամյա Քոչարյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 1988-93 թվականներին սովորել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, որը գերազանցությամբ ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Սանկտ-Պետերբուրգում։ Նա մասնակցել է դասընթացների Բուդապեշտի Բերքլիի համալսարանում, ինչպես նաև աշխատել է Քեմբրիջի համալսարանում որպես հրավիրված հետազոտող:

Մակունցի խոսքերով, թեկնածուն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1996 թվականից ԵՊՀ-ում, 2006-2015 թվականներին ղեկավարել է Եվրոպական և միջազգային իրավունքի բաժինն, իսկ 1998-2008թթ. զբաղեցրել է Իրավաբանների միության գործադիր տնօրենի պաշտոնը: 1990-2003 թթ Քոչարյանը նախագահականում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է եղել, իսկ 2015-2019 թվականներին զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնն։ Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Իր հերթին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանը նշել է, որ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ է առաջադրվելու որպես ԲԴԽ անդամ:

«Այս պաշտոնը շատ կարևոր է, սակայն այսօր երկրում ստեղծված իրավիճակն ավելի մեծ պատասխանատվություն և ջանքեր է պահանջում դատական համակարգի անկախ և արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: Դա բարդ խնդիր է, հատկապես ներկայումս, երբ որոշ գնահատականներով, դատական համակարգի պատճառով որոշակի ճգնաժամ է ստեղծվել երկրում”, - ասել է Քոչարյանը:

Մայիսի 24-ին հայտնի դարձավ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ Հունիսի 7-ին Գևորգ Դանիելյանը հայտարարեց Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարականի մասին:

Մայիսի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց “Հանուն անկախ դատարանների” ակցիա անցկացնելու մասին և կոչ արեց հաջորդ առավոտյան արգելափակել հանրապետության բոլոր դատարանների աշխատանքը (վարչապետի կոչով արգելափակումը գործեց ժամը 8: 30-ից մինչև 13: 30-ը):

Մայիս 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարեց, որ դատարանները չեն վայելում հայ հասարակության վստահությունը և եկել է դատական համակարգում “վիրահատական միջամտություններ” իրականացնելու ժամանակը: Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի (հուսալիության ստուգում՝ խմբ.), ինչպես նաև, որ երկրին կենսականորեն անհրաժեշտ է անցումնային արդարադատության մեխանիզմների ներդրումը։