Բավ է պառակտվել
11-08-2022 19:22

Մինչև օգոստոսի վերջ Մոսկվան բարձր մակարդակով շփումներ կկազմակերպի Երևանի և Բաքվի հետ

Մոսկվան նախատեսում է մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ հանդիպումներ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ուղղություններով, ասել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչայևը՝ պատասխանելով ՌԴ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Նախատեսվում է մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ հանդիպումներ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ուղղություններով»,- ասել է նա, հավելելով, որ ՌԴ նախագահի մասնակցությամբ բարձր մակարդակով ցանկացած շփում մեկնաբանվում է նախագահի աշխատակազմի կողմից։