Բավ է պառակտվել
02-08-2022 16:04

Մոսկվան հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզումը՝ Ռուսաստանի Դաշնությունը որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելու դեպքում

Վաշինգտոնի կողմից Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ամերիկացի օրենսդիրները (...) արդեն սկսել են, իրենց կարծիքով, այնպիսի հզոր զենք մշակել, ինչպիսին է, Մոսկվային, ինչպես իրենք են ասում, ահաբեկչության հովանավոր հռչակելը։ Միջազգային իրավունքին հակասող սեփական օրենսդրության նման կիրառումը, միգուցե, սենատորների և կոնգրեսականների կողմից ընկալվում է որպես ինչ-որ սարսափելի պատիժ, որը կարող է ստիպել Ռուսաստանին ապրել Միացյալ Նահանգների կողմից հորինված կանոնների վրա հիմնված աշխարհակարգի համաձայն»,- երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Միևնույն ժամանակ, կարծես թե մոռացվում է, որ ցանկացած ազդեցություն առաջացնում է հակազդեցություն, և նման անպատասխանատու քայլի տրամաբանական արդյունքը կարող է լինել դիվանագիտական ​​հարաբերությունների խզումը, ինչից հետո Վաշինգտոնը կարող է հատել անվերադարձելիության կետը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է Զախարովան։