Բավ է պառակտվել
18-03-2022 22:54

Մոսկվան և Կիևը առավելագույնս մոտեցրել են իրենց դիրքորոշումները Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցում

Մոսկվան և Կիևը առավելագույնս մոտեցրել են իրենց դիրքորոշումները Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու շուրջ բանակցություններում, լրագրողներին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին չանդամակցելու թեման բանակցությունների առանցքային կետերից մեկն է, սա այն կետն է, որի մասին կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումներն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս հարցում դեռևս կան քննարկման ենթակա մանրամասներ։

«Նյուանսներ, կապված այն բանի հետ, թե անվտանգության ինչ երաշխիքներ է ստանում Ուկրաինան ի լրումն եղածների՝ ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուց հրաժարվելու դեպքում»,- ասել է Մեդինսկին։

Ապառազմականացում

Նա հավելել է, որ կողմերը «մոտավորապես ճանապարհի կեսին են» Ուկրաինայի ապառազմականացման հարցում։

«Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, ես կասեի հիսուն-հիսուն: Բանն այն է, որ ես իրավասու չեմ հրապարակել բանակցությունների մանրամասները և չեմ անի դա: Ոչ կոնկրետ թվեր, ոչ էլ բանակցող կողմերի փաստարկներ»,- ասել է Մեդինսկին:

Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը

Մեդինսկին նշել է, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին։

«Ես բացարձակապես պատրաստ չեմ դա մեկնաբանել, միայն կասեմ, որ մինչ ղեկավարների հանդիպման մասին խոսելը, անհրաժեշտ է, որ բանակցողների պատվիրակությունները նախապատրաստեն և համաձայնեցնեն պայմանագրի տեքստը, որից հետո պայմանագրի տեքստը մեր առաջարկների համաձայն, պետք է նախաստորագրվի արտգործնախարարների կողմից, համապատասխանաբար, հաստատվի կառավարությունների կողմից, միայն դրանից հետո իմաստ ունի խոսել պետությունների ղեկավարների գագաթնաժողովի մասին»,- ասել է նա։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական գործողությունսկսեցէ ուղղված Ուկրաինայի ապառազմականացմանը և ապաազգայնացմանը։ Զինված ուժերը նշում են, որ թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները և ուկրաինական զորքերը։ Երկու կողմից էլ զոհեր կան։

Մոսկվան և Կիևը Բելառուսում բանակցությունների երեք փուլ են անցկացրել, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Այժմ այս ձևաչափով բանակցություններ են ընթանում ամեն օր՝ տեսակապով։
Ուկրաինայի հարավում ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի շրջանը, Մելիտոպոլի, Բերդյանսկը և շրջափակել Մարիուպոլը, այժմ մարտեր են ընթանում քաղաքի կենտրոնում։ Դա հնարավորություն տվեց Ուկրաինայի զինված ուժերին կտրել Ազովի ծովի ափից և միանալ Դոնբասում գտնվող զարախմբի հետ։ Արևելյան ուղղությամբ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիան ազատագրել է Վոլնովախան և հասել Վերխնետորեցկոե-Նովոսելովկա-2 գիծ։ ԼԺՀ-ի զորքերը նույնպես հարձակողական գործողություններ են զարգացնում։ Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Բալակլեան։ Կիևը շրջափակված է արևմուտքից, մարտեր են ընթանում Խարկովի մոտ։