Բավ է պառակտվել
17-11-2020 16:49

Մոսկվան թույլ չի տա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հայտարարության վերանայումը

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի, որ թույլ չտա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարության վերանայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք չենք տեսնում այդ հայտարարությունը խմբագրելու, վերանայելու որևէ փորձ․․․ ամեն ինչ անելու ենք, որ այդ փորձերը տեղի չունենան, հաջողությամբ չպսակվեն», — ասել է Լավրովը, հայտնում է Ռիա֊Նովոստին :
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Արմինե Գևորգյան