Բավ է պառակտվել
17-06-2022 10:35

Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում․ Պատրուշև

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, ով ժամանել է Երևան ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության շրջանակը ընդլայնելու համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները և նախադրյալները:

Երկկողմ համագործակցության շրջանակներում զրուցակիները քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Պատրուշևը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։

Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: