Բավ է պառակտվել
05-04-2016 12:56

Մոսկվան արձագանքել է Օբամայի մեղադրանքներին

Միջուկային զինաթափման առաջընթացի բացակայությունը Օբամայի վարչակազմի կործանարար և նույնիսկ բացահայտ թշնամակական գծի արդյունք է: Այսպես է Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքելԱՄՆ-ի նախագահի քննադատությանը: ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է Մոսկվայի միջուկային զինաթափման գործընթացի հետաձգման մեղադրանքներին:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը, գրել է Զախարովան, պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ «ռազմավարական հարցերում առարկայական խոսակցություն վարել»:«Ամբողջական քննարկումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը առաջնորդվի հավասարության, շահերի հարգանքի եւ այլ պետությունների անվտանգությանը վնաս չհասցնելու հիմնարար փոխադարձ սկզբունքներով: Մենք դա դեռ չենք տեսնում», - նշել է Զախարովան:
«Բացի այդ, ԱՄՆ ներկայիս վարչակազմը սկսել է, Սառը պատերազմից հետո, ԱՄՆ-միջուկային զինանոցի առավել մասշտաբային արդիականացումը», - ասված է պատասխանի տեքստում:

Միջազգային անվտանգության չորրորդ գագաթնաժողովը ընթացել է Վաշինգտոնում` 2016-ի մարտի 31-ից մինչև ապրիլի 1-ը: Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել դրան` նախապատրաստության ընթացքում «փոխգործակցության պակասի» պատճառով: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին է դիմել` կոչ անելով մասնակցել միջուկային սպառազինության կրճատման բանակցություններին: Գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին Օբաման հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռազմական հզորության, ոչ թե երկրի ներսում տնտեսական զարգացման վրա շեշտը դնելը դանդաղեցրել է միջուկային զինաթափման գործընթացի հաջորդ փուլում առաջընթացը: