Բավ է պառակտվել
18-08-2022 17:17

Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին. Սուրմալույում տեղի ունեցած պայթյունին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքների առնչությամբ

Հայաստանում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարության ղեկավարության հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

Նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպանատունը վրդովմունք էր հայտնել ԶԼՄ-ներում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը ռուսական կառույցների մասնակցության մեղադրանքներով լցոնումների կապակցությամբ։ Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է Հայաստանի ԱԳՆ։

Նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպանությունը իր վրդովմունքն է հայտնել տեղական լրատվամիջոցներում շրջանառվող լցոնումներից, որոնք մեղադրանքներ են պարունակում ռուսական կողմի հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին։ Համապատասխան նոտան հղվել է Հայաստանի ԱԳՆ։

«Մենք պատրաստ ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ-ին համապատասխան նոտա ուղարկելու փաստը, որի մասին համապատասխան հայտարարություն է արել ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը։ Այսօր ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ։ Մենք սպասում ենք պատասխանի»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Նեչաևը։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2,8 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 2-ը համարվում են անհետ կորած։ Տուժել է 62 անձ, այդ թվում՝ երեխաներ, նրանք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Երեքշաբթի օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, մնացածներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Որոնողափրկարարական աշխատանքների իրականացման տարածքը կազմում է 1 հա։ Օգոստոսի 17-18-ին Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարված։