Բավ է պառակտվել
12-10-2022 18:59

Մոսկվան Երևանին և Բաքվին կառաջարկի եռակողմ գագաթաժողով անցկացնել

ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել ևս մեկ եռակողմ գագաթաժողով անցկացնելու, մոտ ապագայում մենք նախատեսվում է պայմանավորվել դրա անցկացման ժամկետների շուրջ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հոկտեմբերի 13-14-ը Պուտինը կայցելի Ղազախստան, որտեղ կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ գագաթաժողովին։ Սպասվում է, որ նախագահը մի շարք հանդիպումներ կունենա։ Ուշակովի խոսքով՝ Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Մենք կառաջարկենք հաջորդ գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, և հուսով ենք, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք պայմանավորվել դրա անցկացման ժամկետների շուրջ»,-ասել է Ուշակովը լրագրողներին։
Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ընդ որում Մոսկվան կարծում է, որ «կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանում բոլոր խնդիրների լուծման բանալին Ռուսաստանի նախագահի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»:
«Իհարկե, մենք տեսնում ենք, որ արտատարածաշրջանային խաղացողները, մասնավորապես՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, փորձում են միջամտել այդ աշխատանքին (Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման՝ խմբ.), բայց նրանք հիմնականում օգտագործում են մեր ձեռքբերումները և, իհարկե, հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին մեր ակտիվ մասնակցությամբ»,- հավելել է Ուշակովը։