Բավ է պառակտվել
09-02-2023 16:39

Մոսկվան մշակում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցը

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը մշակվում է։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այդ հարցը մշակման փուլում է։ Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք կայունացման ուղղությամբ առկա պայմանավորվածությունների շրջանակներում հետագա շարժման համար հարթակներ և ձևաչափ տրամադրելու տեսանկյունից», - ՏԱՍՍԻ-ի փոխանցմամբ ասել է Ռյաբկովը։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Աստանայում։

Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպումը հայկական կողմի խնդրանքով հետաձգվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի (դեկտեմբերի 12-ից մինչ օրս) շրջափակման պատճառով։

Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Դուշանբե՝ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կշարունակվի հունվարի 30-ին
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա մայիսի 13-ին
Խորհրդակցություններ են ընթանում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետի շուրջ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են ստեղծագործ մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում (տեսանյութ)