Բավ է պառակտվել
26-10-2020 14:32

Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծմանը. Լավրով

Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին ձեռնպահ մնալ ռազմական սցենարի շահարկումից: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Դիտարկելով երկու ժողովուրդներին, եւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին, որպես բարեկամական և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները», - հայտարարել Է Լավրովը «Աթենքի և մակեդոնական նորությունների գործակալությանը» տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ «բացառապես քաղաքական» կարգավորման օգտին «հստակ արտահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահ-ղեկավարներ»:

«Կոչ ենք անում բոլոր արտաքին «խաղացողներին» անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտան ռազմական սցենարի հետագա տարածումը, սառեցնեն կողմերի հույզերը, ակտիվացնեն խաղաղ գործընթացի վերագործարկման համար պայմանների ստեղծման աշխատանքը», - ամփոփել է Լավրովը: