Բավ է պառակտվել
14-09-2022 09:56

Մոսկվան ափսոսում է, որ առանց խափանումների չի գնում. ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման մասին

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը նախնական փուլում է, և Մոսկվան ափսոսում է, որ առանց խափանումների չի գնում, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գտնվում է սկզբնական փուլում, մեր խնդիրն է` ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվի աշխատանքի առավելագույն արդյունավետությունը, որը կնպաստի սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը առանց արտաքին միջամտության, զերծ մնալ երկու կողմերի համար այդքան զգայուն սահմանային հարցերում քաղաքականացումից և սրացումներից։ Ցավոք, խափանումներ են լինում։ Սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը կտրուկ սրվել է»,- ասել է Գոնչարը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։