Բավ է պառակտվել
29-01-2020 19:02

Իմ քայլը այլևս չի մեկնաբանելու Վանեցյանին. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն հավաստիացնում է, որ իրենք այլեւս չեն մեկնաբանելու ԱԱԾ նախկին ղեկավարի հայտարարությունները, «քանի որ նա առայժմ որեւէ օրակարգ իր քաղաքական ապագայի մասին չի ներկայացրել»։
«Երբ ԱԱԾ նախկին պետը կհայտարարի, որ զբաղվում է քաղաքականությամբ, այդ ժամանակ հստակ կլինեն բոլորի դիրքավորումները, և մենք կհասկանանք որպես ինչ ենք արձագանքում Վանեցյանին։ Մինչ այդ մենք այլևս չենք մեկնաբանելու նրա հայտարարությունները»,- նշեց Մակունցը։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը կոչ էր արել կառավարող դաշինքին ազգային անվտանգության շահերից ելնելով մտածել նոր վարչապետի թեկնածության մասին։ Դա արվել էր «Հրայր Թովմասյանի գրչի» հետ կապված պատմությունից հետո։

 

Արմինե Գևորգյան