Բավ է պառակտվել
23-03-2021 11:24

«Իմ քայլը» հակված է ընտրություններին գնալ նոր Ընտրական օրենսգրքով․ Մակունց

«Իմ քայլը»խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ ներկայումս ընթանում են քննարկումներ, ընդ որում, չբացառեց սահմանափակ փոփոխություններ մտցնելու հնարավորությունը։

«Իմ քայլը» դաշինքը հակված է մասնակցել ընտրություններին նոր Ընտրական օրենսգրքով։ Այս մասին ասել է լրագրողներին խորհրդարանում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

««Իմ քայլը» խմբակցությունը հակված է համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն։ Այս պահին քննարկումներ են ընթանում»,–ասել է Մակունցը։

Ընդ որում, պատգամավորը չի բացառել, որ իրենք կարող են գնալ ընտրական օրենսգրքի ոչ թե լայնածավալ, այլ սահմանափակ փոփոխությունների, որպեսզի հասցնեն ընտրություններին։ Մարտի 18-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա այս հայտարարությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ Մինչ այդ նա քննարկումներ էր ունեցել նաև «Լուսավոր Հայաստան»խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։