Բավ է պառակտվել
21-01-2020 17:31

“Իմ քայլը” դեմ է Երևանի քաղաքապետարանում չարաշահումների հետաքննությանը

Երեքշաբթի Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները քննարկել են քաղաքապետարանին նվիրաբերված աղբատարների հետ կապված Երևանի քաղաքապետարանում չարաշահման դեպքերի հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի անդամներին նշանակելու հարցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Alex & Holding-ը, որը կապված է գործարար և նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, քաղաքապետարանին է նվիրաբերել է 20 ԿԱՄԱԶ ավտոմեքենա: Քաղաքապետարանը և ինքը` Մարությանը, հերքել են այն փաստը, որ նվերը ստացվել է Ալեքսանյանից, նշելով, որ ընկերությունը գրանցված է Հայկ Իսրայելյանի անունով: “Լուսավոր Հայաստան” խմբակցությունը խորհրդարանում ստեղծել է այս հարցի հետաքննության հանձնաժողով:

“2019 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու “Լույս” խմբակցությունը հայտարարել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, ովքեր գույք են նվիրաբերել քաղաքապետարանին, նույն ժամանակահատվածում քաղաքապետարանից ստացել են թույլտվություններ, օրինակ՝ շինարարության կամ անօրինական շինություններն օրինականացնելու համար”, - ասել է հանձնաժողովի ղեկավար, “Լուսավոր Հայաստան” խմբակցության անդամ Անի Սամսոնյան:

Նա նշել է, որ աղբատարեր ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարվել 2019-ի գարնանը, այնուամենայնիվ, նվիրատվության փաստը թաքցվել է հանրությունից, ինչը հակասում է համայնքի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին:

Սամսոնյանն ասել է, որ հանձնաժողովը բաղկացած կլինի 11 հոգուց և կգործի 6 ամիս:

Ընդդիմության խմբակցության նախաձեռնությունը չի ստացել իշխող “Իմ քայլը” խմբակցության աջակցությունը, որի ներկայացուցիչները նշել են, որ խորհրդարանը իրավասու չէ հանձնաժողովի միջոցով հետաքննել տեղական իշխանությունների գործունեությունը:

Իրենց հերթին, “Լուսավոր Հայաստանի” ներկայացուցիչները մեղադրել են իրենց գործընկերներին այն բանում, որ նրանք չեն ցանկանում ուսումնասիրել իրավիճակը, չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովն արդեն ստեղծվել է, և այժմ քննարկվում է միայն դրա կազմի հարցը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, ասել է, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը ձախողի քվեարկությունը, դա մեծ հարված կլինի Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարությանը:

“Դուք, փաստորեն, լինելով քաղաքական մեծամասնություն և մեծամասնություն այս հանձնաժողովում, ինքներդ կտեսնեք՝ կա կոռուպցիա, թե ոչ: Բայց միևնույն ժամանակ ուզում եք պաշտպանել այս կոռուպցիան՝ չստեղծելով հանձնաժողով”, - ասել է նա:

“Բարգավաճ Հայաստան” խմբակցությունից անունից ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը, ով նշել է, որ այս հարցով դիմել է Երևանի քաղաքապետարանին: Նրան պատասխանել են, որ հարցերը պետք է բարձրացվեն ստեղծվախ քննիչ հանձնաժողովում:

“Քաղաքապետն ինձ ուղարկեց օրենքով ստեղծված հանձնաժողով: Ես կցանկանայի հարցնել իմ գործընկերներին. ո՞մից ես կարող եմ ստանալ “Կամազգեյթի” հետ կապված հարցերի պատասխանները: Ես ունեմ հարցեր, որոնք չեն շոշափվել, և ես հույս ունեի, որ կկարողանամ դա անել հանձնաժողովում”,- ասել է նա:

“Իմ քայլը” խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանել է, որ իրենք ոչնչից չեն վախենում:

“Հանձնաժողովի ստեղծումը մի բան է, բայց, համաձայն օրենքի, կան գործառույթներ, որոնց միջամտելու իրավունք չունենք”, - ասել է նա:

Ելնելով դրանից՝ Մակունցն հայտարարել է, որ խմբակցությունը չի առաջադրելու հանձնաժողովի անդամներ և դեմ է քվեարկելու նախագծին:

Որոշվել է քվեարկությունը նշանակել հունվարի 22-ին: