Բավ է պառակտվել
10-03-2021 16:02

Գնդակը Հայաստանի ՍԴ դաշտում է․ Գլխավոր շտաբի պետը դեռևս կարող Է վերադառնալ իր պարտականություններին․ պատգամավոր

Օնիկ Գասպարյանը դեռևս կարող է վերադառնալ Հայաստանի գլխավոր շտաբի պետի պարտականությունների կատարմանը, կարծում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Էդմոն Մարուքյանը։

Չորեքշաբթի ճեպազրույցին նա նշել է, որ նախագահը Սահմանադրական դատարան է դիմել վիճարկելու ԶՈւ ԳՇ պետի նշանակմանը և ազատմանը վերաբերող օրենքի դրույթները, նկատելով հակասահմանադրականության խնդիր։

«Այս պահին գնդակը ՍԴ դաշտում է, քանի որ գործը վարույթի ընդունելիս ՍԴ կարող է կասեցնել հրամանի գործողությունը կամ վարչապետի հայտարարության իրավական ուժի մեջ մտնելը, քանի դեռ չի լուծվել սահմանադրականության հարցը։ ՍԴ-ն համապատասխանաբար կարող է հենց հիմա որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել, բայց ահա կորոշի, թե ոչ՝ պետք է սպասել ՍԴ քննարկումներին»,- ասել է Մարուքյանը։

Ըստ նրա, իր դիմումով նախագահը հնարավորություն ստեղծեց, որպեսզի ՍԴ-ն սահմանադրական արդարադատության ենթատեքստում իր քայլերը ձեռնարկի։

Նա նշել է, որ եթե տվյալ դրույթները ճանաչվեն հակասահմանադրական, ապա այդ օրենքի հիման վրա ստորագրված հրամանը նույնպես հակասահմանադրական կլինի։

Կա մեկ այլ իրավիճակ, որն, ըստ պատգամավորի, վերաբերում է Օնիկ Գասպարյանի և բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ճգնաժամը հնարավոր է լուծել միայն վարչապետի հրաժարականով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով։

«Մենք ներկայացրել ենք ճգնաժամից դուրս գալու մեր առաջարկը, համաձայն որի բոլոր կողմերը կգնային զիջումների և որոշվել էր հանգիստ թողնել Օնիկ Գասպարյանին ու ստորագրել հուշագիրը։ Սակայն մեր առաջարկը մերժվեց (իշխանության կողմից), և, համապատասխանաբար, կորցրել է ուժը, բայց օրակարգում է մնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ զինված ուժերը միացել են տվյալ ոոշմանը»,- նշել է Մարուքյանը։

Մարտի 10-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը համարվում է զբաղեցրած պաշտոնից ազատված իրավունքի ուժով»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահը դիմել է ՍԴ խնդրանքով որոշել
«Զինծառայության և զինվորականների կարգավիճակի մասին» օրենքի համապատասխանելիությունը Սահմանադրությանը, որի հիման վրա վարչապետը տվել է ԳՇ պետի ազատման հրամանը։

Չնայած քաղաքական գործիչների, մտավորականության ներկայացուցիչների, փաստաբանների, հասարակական գերծիչների բազմաթիվ կոչերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օրենքով սահմանված ժամկետում (մինչև 2021թ․ մարտի 9-ը ներառյալ)
չդիմեց Սահմանադրական դատարան խնդրանքով ճանաչել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի հրամանն անհամապատասխան երկրի Հիմնական օրենքին։ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ վերջնաժամկետ սահմանված չի եղել։