Բավ է պառակտվել
09-10-2019 20:28

«Հարավկովկասյան երկաթուղիների» ընկերության հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա․փոխվարչապետ

Ռուսաստանից գնվող գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարևորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից` գինը` սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը և վերջինիս ընթացիկ ծախսերը։ Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխություններին:

«Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են, և դրանց արդյունքը կոչվում է գլխավոր սխեմա, որն այսօր ևս քննարկվում է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցությունների ավարտի հստակ ժամկետ չի կարող նշել:
«Ես կարծում եմ` շատ երկար չի տևի, բայց կոնկրետ ժամկետ չնշեմ, որովհետև բանակցություններ են ընթանում, ամեն օր` նոր հարց, նոր պատասխան, նոր քննարկման տարր կարող է առաջանալ»,- մեկնաբանեց Գրիգորյանը:
Նշենք,որ 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։
Մհեր Գրիգորյանը խոսեց նաև «Հարավկովկասյան երկաթուղիների» մասին, ասաց որ ընկերության հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա։ «Հայ-ռուսական քննարկումների օրակարգում է երկաթգծի ապագա զարգացումը եւ իրենց ռազմավարությունը»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ռուսական մամուլն օրեր առաջ գրել էր, թե իբր «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի իշխանության հետ խզել պայմանագիրը։