Բավ է պառակտվել
13-02-2016 15:13

Ռուս-թուրքական ճգնաժամի ֆոնին ՀՀ-ում իշխանության է գալիս հակաթրքական ուժ

«Խոսք անգամ չի կարող լինել ՀՀԿ և Դաշնակցության կուսակցական կառույցների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում դասական միջկուսակցական դաշինք ստեղծելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին»,-այս մասին gisher.news-ի հետ զրույցում նշեց նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ պայմանավորվածության մասին: Քաղաքական գործչի խոքով՝ այժմ մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպես է գործարք նախապատրաստվում ներկայումս ՀՀ բարձրագույն պաշտոնը վարող պարոն Սերժ Սարգսյանի և Դաշնակցության կուսակցական վերնախավի միջև՝ գործադիր իշխանության համակարգում վերջինիս ներկայումս ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից զբաղեցվող մի շարք բարձր պաշտոններ տրամադրելու շուրջ: «Չեմ ուզում խոսել մասնակիցների ակնկալիքների մասին, հույս ունենալով, որ պարոն Սերժ Սարգսյանը և Դաշնակցության ղեկավար կազմը իրենք հոդաբաշխ բացատրություննները կտան գործարքի կայացումից անմիջապես հետո»,-նշեց Արման Մելիքյանն ու հավեց, որ շատ ավելի կարևոր է համարում այն, որ, գործարքի վերջնական կայացման պարագայում, Հայաստանի իշխանական համակարգում երկրորդ համարով հանդես կգա մի քաղաքական ուժ, որը կոշտ դիրքերից է հանդես գալիս հայ-թուրքական հարաբերությունների ողջ դաշտում: «Փոքր-ինչ զավեշտալի է գուցե, բայց, ըստ էության, այնպես է ստացվելու, որ ահագնացող ռուս-թուրքական ռազմաքաղաքական ճգնաժամի պայմաններում Հայաստանում գործադիր իշխանության համակարգ է բերվում մի քաղաքական ուժ, որը հայտնի է իր անսքող հակաթրքականությամբ և ժամանակին նաև հենց այդ պահվածքի պատճառով ռուսական իշխանությունների և զինուժի ջանքերով է վտարվել սեփական երկրից»-ընդգծեց զրուցակիցս և շարունակեց. «Կարելի է անգամ ասել, որ ընթացիկ պատմական փուլում՝ ռուս-թուրքական սաստկացող դիմակայության պայմաններում Կրեմլը հայաստանյան որոշ իշխանական լծակների տիրապետող վստահելի դաշնակից կունենա Երևանում»: Արման Մելիքյանը նաև անրադարձավ նաև 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նշելով. «Թեև մինչև խորհրդարանական ընտրություններն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, սակայն Հայաստանի շուրջ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ այս պահին դժվար է ստույգ ինչ-որ բան ասելը: Այդուհանդերձ կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-Դաշնակցություն զույգը դժվար թե որևէ երրորդ քաղաքական ուժի մոտ թողնի իշխանական լծակներին, բայց նաև, ամենայն հավանականությամբ, հազիվ թե նախընտրական դաշինք կազմի գալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու համար»: Վերադառնալով Դաշանկցության և Հանրապետական կուսակցության համարգարծակթյան հեռանկարներին ԼՂՀ նախկին արտգործնախրարաը համոզմունք հայտնեց, որ նրանց միջև ապահարզանը տեղի կունենա՝ եթե ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման իրական հիմքեր ի հայտ գան, կամ էլ, ընդհակառակը՝ եթե դրանք էլ ավելի սրվեն:  

Տաթև Առքելյան