Բավ է պառակտվել
22-05-2014 17:51

ԱՄՆ-ին խանգարող հաջորդ խաղաքարը Հայաստանն է

Ցավոք, տեղեկատվական աղմուկի հագեցվածությունը չափազանց խոչընդոտում է մեզ ճիշտ կողմնորոշվել և տեսնել, թե որտեղ է ճշմարտությունը, և որտեղ է սուտը: "Թոշակային բարեփոխումների" և կառավարության փոփոխության պես մանր խնդիրները մեզ չափազանց շեղում են մեծ և լուրջ խնդրից, որին մենք, ըստ երևույթին, շուտով կբախվենք:

Եվ այսպես՝ սկսենք:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն իր պետական գործունեության ընթացքում բազմիցս փորձարկել է "բորենու" քաղաքականությունը՝ հրահրելով միջազգային և քաղաքացիական տարաձայնությունները, կոնֆլիկտները երկրի տարածքում, իսկ այնուհետև, հետևելով իր սովորական սցենարին, իշխանության գլուխ է բարձրացրել իր լրտեսներին: Նրանք այնքան լավ են մշակել այդ նախագիծը, որ արդեն չեն փորձում փոփոխել այն, քանի որ այն չափազանց շահեկան տարբերակ է:

Ամեն ինչ պարզ է. ԱՄն-ի դիրքերը բավականին թույլ են և վերջիններս ամրապնդելու համար նրանց պարզապես անհրաժեշտ են նոր միջոցներ՝ ռազմական բազաներ, էներգետիկ պաշարներ, և, վերջ ի վերջո, տարածքներ: Գտնվելով կործանման եզրին՝ ԱՄՆ-ն դիմում է ծայրահեղ քայլերի և, առանց շունչ քաշելու, ներդնում են արհեստական ժողովրդավարությունը ավելի մեծ քանակով խոցելի երկրներում՝ կազմակերպելով հեղափոխություններ և իշխանությունը իրենց ձեռքը վերցնելով:

Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, Սերբիան, Վրսատանը, Եգիպտոսը, Սիրիան, Ուկրաինան դեռ բոլոր երկրները չեն, որոնց հասել են ամերիկացիների արյունոտ ձեռքերը: Հաջորդը կոկորդում ոսկորի պես նստած Հայաստանն է:

Հետևելով վերջին ամիսների նորությունների հերթականությանը՝ պարզ է դառնում, թե ինչու հենց Հայաստանը: Ողջ ցավը նրանում է, որ մեր գլուխն այնքան են լցրել տնտեսական խնդիրներով, որ պարզապես ուժ և ուշադրություն չի մնացել նմանատիպ մանրուքներին ուշադրություն դարձնելու համար, քանի որ մանրուքներից բաղկացած այդ չարիքը վերծվում է մի համընդհանուր փորձանքի:

Որպես օրինակ նշենք վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններից մի քանիսը, որպեսզի ընթերցողը հնարավորություն ունենա անաչառ դատելու համար: Մի քանի ամսվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում դիտարկումներ են անցկացնում՝ զուգահեռաբար անթիվ բանակցություններ վարելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հիմնախնդրի "խաղաղ լուծման" վերաբերյալ:

Այնուհետև ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես է եկել ելույթով, որում կոչ են անում խաղաղ ճանապարհով լուծել հիմնախնդիրը և ներառում են Ադրբեջանի օգտին գրված վեց կետ՝ դրանով իս հրահրելով հայկական կողմին ագրեսիվ քայլերի: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նույնիսկ համանախգահների մայիսի 19-ի դիտարկումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի սահմանում անկայունության դատապարտումից հետո հակառակորդը ոչ միայն չի հանգստացել, այլ նաև, կարծես թե, ավելի շատ է բորբոքվել՝ անցնելով բոլոր սահմաններ ուղղակի և անուղղակի ճանապարհներով:

Ինչպես հայտնի է դարձել, այսօր կանխվել է ԼՂՀ տարածք գործելու հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզական -դիվերսիոն փորձը: Այդ ամենից հետո հայտնի է դառնում, որ Ամերիկան ցանկանում է իր խաղաղապահ զորքերը ներգրավել տարածաշրջան իրավիճակը վերհսկելու համար: Չափազանց ծանոթ սխեմա է, այդպես չէ՞:

Երեխաներին ծնողները հաճախ են զգուշացնում անծանոթներից կոնֆետներ չընդունդել: Հենց այսպես Ամերիկան հիշեցնում է մի չարամիտ քեռու, ով փորձում է օգտագործել կոնֆետները իր չար գործերը իրագործելու համար: Տարօրինակն այն, որ մեծերն իրենք էլ դեռևս չեն սովորել չխաբնվել՝ կոնֆետները տեսնելով:

Մեր հայրենիքը առանձնահատուկ բախտ ունի: Երևի թե դարեր շարունակ մենք ստիպված ենք տանջվել մեծ շնաձկների պատճառով: Մենք միայն Պուտինի պես ղեկավարի կարիքն ենք զգում, որպեսզի նա թույլ չտա, որ մեզ նեղացնեն: Ինչ վերաբերվում է մեր քաղաքական գործիչներին, ապա նրանք վաղուց վաճառվել են դոլարների դիմաց, սակայն վերջինները փոխհատուցելու է ոչ միայն ժողովուրդը, այլ բոլոր գալիք սերունդները, որոնք ստիպված կլինեն զրկվել հայրենիքից: Տաս տարի էլ չի անցնի, երբ մենք կվերածվենք սեփական երկիրը չունեցող ժողովրդի: Իսկ այսպիսի ժողովուրդները քիչ չեն. ասորիները, քրդերը, եզդիները և այլն: Այդ իրականություն է:

Ժամանակն է մտածել ոչ թե սեփական կուշտ ստամոքսների, այլ  Հայրենիքի մասին: