Բավ է պառակտվել
16-09-2016 16:59

ԱՊՀ անդամ երկրներին ստորագրման համար 16 փաստաթուղթ կներկայացվի

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում անցկացված ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով Համագործակցության գագաթնաժողովի քննարկմանն է ներկայացվել 16 փաստաթուղթ:
Այս մասինտեղեկանում ենք Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 16-ին ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների հոբելյանական գագաթաժողովի նախօրեին Բիշքեքում կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդի նիստը՝ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի ղեկավարությամբ:

ԱՊՀ երկրների ղեկավարներին ստորագրության համար 16 փաստաթուղթ է ներկայացվել: Այդ թվում ԱՊՀ երկրների ղեկավարների հայտարարությունները ՝ Համագործացության 25-ամյակի կապակցությամբ, միջազգային ահաբեկչությանը դիմակայելու համատեղ հետագա ջանքերի, Նյուրնբերգյան տրիբունալի աշխատանքի ավարտի 70-ամյակի, թմրանյութերի համաշխարհային խնդրի, ժամանակակից իրողություններին Համագործակցության ադապտացման վերաբերյալ:

Մամուլի ծառայության տեղեկություններով ՝ պետությունների ղեկավարների համաձանեցմանն է ներկայացվել 2017-ին ԱՊՀ-ում նախագահության վերաբերյալ հարցը: Ակնկալվում է, որ Մոլդովայի հրաժարվելու պատճառով նախագահությունը կանցնի ՌԴ-ին: