Բավ է պառակտվել
31-07-2022 22:10

Սերբ-կոսովյան սահմանին բախումներ են սկսվել, քաղաքացինենը բարիկադներ են կանգնեցնում

Կոսովոյի և Մետոհիայի սերբ բնակչությունը սկսել է բարիկադներ կառուցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Ինչպես հաղորդում է RTS ազգային հեռուստատեսությունը, Սերբիայի քաղաքացիները բարիկադներ են կանգնեցրել Կոսովոյի և Մետոհիայի հյուսիսում։ Մի քանի տասնյակ մարդ փակել է Պրիշտինա-Ռասկա գլխավոր ճանապարհը։ Քաղաքացիների հավաքը սկսվելուց հետո փողոցներում գտնվող Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները (ROSU ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները) սկսեցին հեռանալ շրջակա գյուղեր։

Հաղորդվել էր նաև, որ ավիահարվածի ազդանշաններ են հնչել Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային հատվածում հյուսիսային շրջաններում, որտեղ բնակեցված են սերբերը: Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին Զուբին Պոտոկում տագնապի ազդանշանների մասին։ Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսն ու հարավը կապող կամրջի ալբանական կողմում մոտ 200 ալբանացի է հավաքվել։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել էր, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում խիստ բարդացել է սերբերի համար։ Սերբիայի ղեկավարը հայտարարել էր, որ կիրակիից երկուշաբթի կեսգիշերից սկսած Պրիշտինան նախատեսում է արգելափակել սերբական փաստաթղթերով քաղաքացիների մուտքը: