Բավ է պառակտվել
24-02-2022 23:37

Ուկրաինան հաստատել է, որ Չերնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի գրասենյակից հայտնել են, որ Չեռնոբիլի ատոմակայանն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ, դա անվանելով Եվրոպայի համար այսօրվա ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

«Դաժան մարտից հետո մենք կորցրել ենք վերահսկողությունը Չեռնոբիլի տարածքի նկատմամբ։ Նախկին ՉԱԷԿ-ի օբյեկտների, միջուկային թափոնների պահեստի վիճակն անհայտ է։ Այս ուղղությամբ ռուսների բացարձակ անիմաստ հարձակումից հետո հնարավոր չէ ասել, որ Չեռնոբիլի ատոմակայանը անվտանգ է։ Սա այսօր Եվրոպային սպառնացող ամենալուրջ վտանգներից մեկն է»,- ասվում է Պոդոլյակը մեկնաբանության մեջ։

Նա կիսվել է իր մտավախություններով, որ Չեռնոբիլի ատոմակայանի այս ամենավտանգավոր օբյեկտները կարող են վնասվել: