Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված Հայաստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնում են Արցախի ՆԳՆ-ից, Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում Արցախի Հանրապետությունը 24 ժամ դե ֆակտո շրջափակման մեջ է, խախտվել են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհը շարունակում է երկկողմ փակ մնալ։