Բավ է պառակտվել
25-08-2020 10:38

Հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը. մանրամասներ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում: Ըստ տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու, կարելի է ասել, անդրադարձել է բոլոր այն «թոփ» թեմաներին, որոնք այս օրերին քննարկվում են:

«Մենք տեղեկացանք, որ վարչապետը խոսել է նաեւ Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի միավորման հարցի մասին, կրթության չափորոշիչների, Ամուլսարի հանքի շահագործման մասին, ինչպես նաեւ անդրադարձել է անգամ Բելառուսում վերջին օրերին տեղի ունեցող թեժ ցույցերին եւ տիրող իրավիճակին:

 Փաշինյանն ասել է, որ պետք է իրենք իրենց թիմով քննարկումներ ունենան՝ բոլոր հարցերի հետ կապված: Իսկ, ահա, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հիմնականում լսողի դերում են եղել, ընթացքում նաեւ հարցեր են հնչել, որոնց Փաշինյանը պատասխանել է ընդհանուր: Նշենք, որ հանդիպումը տեւել է երկու ժամ, որից հետո Փաշինյանը դուրս է եկել ու հեռացել՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին»: