Բավ է պառակտվել
14-01-2020 14:09

Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի կոմիտեի նիստին

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է “Վճռական աջակցություն” և “Կոսովոյի ուժեր” առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին։

Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ նիստերը կայացել է երեքշաբթի Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում։

ՆԱՏՕ-ի “Վճռական աջակցություն” (Resolute Support) օպերացիան իրականացվում է 2015թ հունվարի 1-ից՝ պաշտոնապես փոխարինելով Անվտանգության աջակցության միջազգային ուժերի առաքելությանը։ Սա Աֆղանստանի կառավարական ուժերին ոչ մարտական վարժանքներ, խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու ՆԱՏՕ-ի առաքելությունն է։

“Կոսովոյի ուժեր” (KFOR)՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո միջազգային ուժեր, որոնք պատասխանատու են Կոսովոյում կայունություն ապահովելու համար: