Բավ է պառակտվել
03-10-2016 12:41

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՀՀ նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: