Բավ է պառակտվել
29-01-2016 09:38

Սև ծովի վրա միջադեպ է տեղի ունեցել ՌԴ ու ԱՄՆ ռազմական օդանավերի միջև

Ռուսական կործանիչը Սև ծովի միջազգային օդային տարածքում շատ մոտ հեռավորության վրա անցել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետախուզական օդանավի կողքով: 
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանզան մանրամասնել է, որ խոսքը ռուսական Սու-27 կործանիչի մասին է։ 
Բալդանզան ռուս օդաչուի պահվածքը բնութագրել է «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ»։ Ինչ վերաբերում է ամերիկյան օդանավի տեսակին, ապա պաշտոնյան որևէ տեղեկություն չի հայտնել։