Բավ է պառակտվել
01-10-2019 14:26

Հուսանք, ՍԴ դատավորներր անաչառ որոշում կկայացնեն․ Լիլիթ Մակունց

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելու հարցը, քննարկվելու է այս քառօրյայում: Հիշեցենք,որ նախագիծը խորհրդարան բերել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Այս մասին խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մակունցը նշեց նաև ,որ խորհրդարանական մյուս ուժերից «Լուսավոր Հայաստան»-ն արդեն հայտարարել է այդ մասին, իսկ «Բարգավաճ Հայաստան» այս պահին դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորել:
« Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ նշել էի, որ եթե խմբակցությունները նպատակահարմար գտնեն արտահայտել իրենց դիրքորոշումները, ապա դա լավ կլինի հանրության ու մեզ համար՝ որպես քաղաքական ուժ »,-ասաց Մակունցը:
Խմբակցության ղեկավարի խոսքով Օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի դերը և հեղինակությունը բարձրացնի: Հետևաբար այդ քայլերից մեկը Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացն է:
«Անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենանք, թե Սահմանադրական դատարանն ի վերջո ինչպիսի եզրակացություն կներկայացվնի իրավական հիմքերի վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ դա որևէ կերպ խոչընդոտ չի հանդիսանում դատարանի վարկանիշը վերականգնելու առումով: Սա միակ քայլը չէ, որ պետք է կատարվի այդ ուղղությամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում»,- ասաց Մակունցը:
Նա նշեց, որ, կախված նրանից, թե ինչ դիրքորոշում կհայտնի Սահմանադրական դատարանը, «Իմ քայլը» խմբակցությունը կորոշի իր հետագա քայլերը:
Հարցին՝ արդյոք Սահմանադրական դատարանն այս կազմով կկարողանա՞ անաչառ քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը՝ Մակունցը նշեց,որ պետք է նախևառաջ առաջնորդվել այն ելակետով, որ Սահմանադրական դատարանի դատավորները կկայացնեն իրավական փաստարկների հիման վրա որոշում:
«Չեմ ուզում նախապես որևէ դիրքորում ներկայացնել: Կարծում եմ, ավելի ճիշտ՝ հուսանք, որ կկայացնեն անաչառ որոշում,քանի որ մեր փաստարկները Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, հիմնավորումներ են ու ծանրակշիռ:

 

Արմինե Գևորգյան