Բավ է պառակտվել
22-08-2018 10:15

Հուսով եմ, ներկայիս իշխանությունները կընդունեն իմ հրաժարականը

Հրաժարական տալու իր որոշման մասին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
"Ընկերներ, մինչև իմ արձակուրդի ավարտը դեռ մի քանի օր կա: Համեմատաբար հանգիստ ժամանակի ընթացքում ես ավելի համոզվեցի մի կարևոր որոշման մեջ: Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը:"
Նա նշել է նաև, որ այդ որոշումը վաղուց էր հասունացել, սակայն նախկին կառավարությունը չէր ընդունում իր հրաժարականի մասին որոշումը:
"Մի փոքր գատնիք բացեմ. վերջին տարիներին ես մի քանի անգամ՝ վերջին անգամ այս տարվա մայիսին, դիմել եմ ինձ հետ կանչելու խնդրանքով, բայց ամեն անգամ մերժում եմ ստացել խնդրանքով՝ շարունակել Ուկրաինայում Հայաստանի դեսպանի իմ գործունեությունը" , - հայտնել է նա: Դիվանագետի կարծիքով եկել է փոփոխությունների ժամանակը և "այժմ Հայաստանում որակապես բոլորովին այլ իրավիճակ է և ես անկեղծորեն հույս ունեմ, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ՝ աճի եւ իրացման համար":
" ես Ուկրաինայում երկու լիարժեք ժամկետ աշխատել եմ Հայաստանի դեսպանի պաշտոնում և անցել եմ արդեն այս պատասխանատու պաշտոնում բոլոր հնարավոր վերջնաժամկետերը: Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ», - նշել է Մանուկյանը:

Անդրանիկ Մանուկյանը ծնվել է 1954 թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի հանրապետության Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում, 1978թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1982 թ.-ին՝ Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1982-1984 թթ.-ին սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:
1990-1995թթ.-ին եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, 1992թ.՝ Ազգային խորհրդի պատգամավոր: Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2000թ. զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը։ 2000-2001թթ. -ին՝ ՀՀ պետական եկամուտների նախարար, 2001 - 2008 թթ.-ին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։ 2008 - 2011թթ.-ին աշխատել է Հայաստանի հանրապետության նախագահի խորհրդական:
2016 թ. ապրիլի 26-ից զբաղեցնում է Ուկրաինայում Հայաստանի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: