Բավ է պառակտվել
16-03-2015 09:54

Նաիրա Զոհրաբյանին երեկ տեղափոխել են հիվանդանոց

Մարիոթ հյուրանոցային համալիրում երեկ գումարված Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ, կտրուկ վատացել է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առողջական վիճակը: Մեր տեղեկություններով՝ երիկամների հետ կապված խնդիր է եղել, նրան պատգարակով տեղափոխել են «Նաիրի» հիվանդանոց: Արդեն ԲՀԿ առաջնորդի ինքնազգացողությունը լավ է, նա այսօր կմասնակի Եվրանեսթի նիստին: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է: