Բավ է պառակտվել
19-02-2021 11:36

Նաիրա Զոհրաբյանը Պետդումայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը

Ռուսաստանի Պետական Դումայում և ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որևէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում. "Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաև Եվրոպական դատարան, և վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։ Բնականաբար, քննարկել ենք նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները",- գրել է նա։