Բավ է պառակտվել
09-02-2015 14:36

ԲՀԿ-ն բազմաթիվ հրաժարականներ կպահանջի. Նաիրա Զոհրաբյան

Եթե սեղմ ժամկետում չհաստատվեն ակտիվիստ, ԲՀԿ կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկած առևանգիչների անձերը, ԲՀԿ-ն բազմաթիվ հրաժարականներ կպահանջի: Այդ մասին այսօր՝ «Մենքբոլորս Արտակներ ենք» բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ եթե ակտիվիստի առևանգման և ծեծի մասին գործը չբացահայտվի սեղմ ժամկետներում, ապա այդ կնշանակի, որ իշխանությունները ի վիճակի չեն ապահովելու իրենց երկրի քաղաքացիների անվտանգությունը: Զոհրաբյանը ընդգծել է, որ այդ հանցագործության բացահայտումը պետք է ոստիկանության և իրավապահ մարմինների համար պատվի հարց դառնա: Համոզմունք հայտնելով, որ կատարվածը անձնական բնույթ չի կրել՝ Զոհրաբյանը ընդգծել է, որ Խաչատրյանի առևանգումը և դաժան ծեծը պատվեր էր և նրա հասարակական գործունեության հետևանք: «Ողջ տարածքը համալրված է եղել տեսախցիկներով: Եթե այդ խայտառակ հանցագործությունը չբացահայտվի հաշվածօրերի ընթացքում, ապա մենք բազմաթիվ հրաժարականներ կպահանջենք», - հայտարարել է նա: Ակցիայի մասնակիցները ոստիկանությանը մի քանի օր տվեցին այդ հանցագործությունը բացահայտելու համար և հեռացան: