Բավ է պառակտվել
19-03-2015 12:25

Նաիրա Զոհրաբյանը ընտրվեց ԲՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար է ընտրվել կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, իսկ Վահե Էնֆիյաջյանը ընտրվել է խմբակցության քարտուղար: Ինչպես հայտնեց լրագրողներին ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, Զոհրաբյանը և Էնֆիյաջյանը ընտրվել են միաձայն, իսկ նիստին չեն մասնակցել Տիգրան Ուրիխանյանը և Աբրահամ Մանուկյանը: ԲՀԿ-ի շարքերից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել 11 պատգամավոր, ովքեր, սակայն կմնան խմբակցության շարքերում: